Նկարչուհի Մարինա Աբրամովիչը հարձակման է ենթարկվել Ֆլորենցիայի Palazzo Strozzi թանգարանում կազմակերպված իր ցուցահանդեսի ժամանակ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Խուրշուդյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։
Իրանը պատրաստ է ջախջախիչ պատասխան տալ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողություններին:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ա․ Ս․-ն Բելառուսի Հանրապետության քաղաքացի է, 27 տարեկան, ով «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի խաղացող է։ Վերջինը ոստիկաններին հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Աշտարակ քաղաքի մարզադաշտում։
Մեր պատմության վերջին 2000 տարվա ընթացքում հայ ժողովրդի հոգևոր, ազգային և բարոյական արժեհամակարգի կերտման և պահպանման գործընթացում անուրանալի է Հայ Առաքելական եկեղեցու դերը: Վերջին շրջանում հայտնի քաղաքական փոփոխությունների արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որի հետեւանքով ոմանց կողմից հարցականի տակ է դրվում Հայոց եկեղեցու բացառիկ առաքելությունը :
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը երկրորդ բրոնզե մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:
Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Շենգավիթ վարչական շրջանը:
Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Բինալի Յըլդըրըմը Բաքվում մասնակցել է Ադրբեջանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված հատուկ նսիտին:
Չեխիայում մոլեգնած փոթորկալի քամու պատճառով էլեկտրականության մատակարարման համակարգում տեղի ունեցած վթարները առանց լույսի են թողել 140 հազար ընտանիքների:
Վրացական Բաթումի քաղաքում մեկնարկում է շախմատի 43-րդ օլիմպիադան:
Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 24-ին ժամը 07:00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շատերը տեսակետներ հնչեցրին ԱՄՆ այցի համար, քչերը՝ ՄԱԿ-ի ամբիոնի։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կարող է գլխավորել իտալացի մասնագետ Ջիանի դե Բիազին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք: Կառավարության ղեկավարը սեպտեմբերի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Նյու Յորքի, ինչպես նաև ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հրավերով սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Մինսկ:
«Հարգելի հայրենակիցներ, վերջին 20-25 տարիների ընթացքում տեղի ունեցած ընտրություններից հետո առաջին անգամ ՀՀ քաղաքացին ուներ բավարար վստահություն, որ իր քվեն տեղ է հասնելու, սակայն, դրանով հանդերձ, հետիշխանափոխական Հայաստանում երևանցիների ընդամենը 43%-ը մասնակցեց ընտրություններում, իսկ մնացած 57%-ը ցուցաբերեց անտարբերություն այդ ընտրությունների նկատմամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառմանը, թե «միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հերքվի»:
ԱՄՆ-ը շարունակում է աջակցել «Դեմոկրատական միություն» (ԴՄ) կուսակցությանը եւ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈՒ) կոալիցիային, որոնց Թուրքիան համարում է հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) սիրիական ճյուղավորումը:
«ԱրԱր» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի խորհրդի նախագահ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, որ անքուն գիշերվանից հետո բոլորդ արդեն գիտեք ընտրությունների արդյունքները, և չեք կասկածում, որ Նիկոլի և իր թիմի հաղթանակը ակնհայտ է, նույնիսկ ցածր մասնակցության մասին խոսակցությունները չեն ստվերում այն փաստը, որ համարյա 300 հազար ընտրող քվեարկել է հեղափոխական կուրսի շարունակության օգտին։
Վիետնամի իշխանությունները սեպտեմբերի 26-ը եւ 27-ը համազգային սգո օրեր են հայտարարել անցած շաբաթ մահացած նախագահ Չան Դայ Կուանգի մահվան կապակցությամբ:
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ:
ԱՄՆ-ի Այովայի նահանգում սեպտեմբերի 23-ին բեռնատար գնացքի շուրջ 20 վագոններ գետն են ընկել երկաթուղային կամրջի փլվելու հետեւանքով:
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը բացարձակ հաղթանակ է տարել:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Իրանի կառավարությունը սեպտեմբերի 24-ը սգո օր է հայտարարել Ահվազ քաղաքում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակին:
ԱՄՆ-ում տեղական ժամանակով կեսգիշերից (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ից) ուժի մեջ են մտել նոր 10-տոկոսանոց սակագները Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար գումարի չինական ապրանքների վրա:
«Սիրելի ուսուցիչներ, գլուխներդ բարձր գնացեք դպրոցներ…». Արայիկ Հարությունյան
Սեպտեմբերի 23-ին` ժամը 20:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 2/5 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկօրյա տառապանքներիս արդյունքը՝ «Pratt & Whitney R-2000 Twin Wasp» ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։