
Ազատ ոճի երիտասարդ ըմբիշ Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմը երկրորդ բրոնզե մեդալն է նվաճել աշխարհի առաջնությունում:
Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Վազգեն Թևանյանը 9:3 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբոս Ռախմոնովին:
Նախօրեին ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում գերազանցել էր Կորեան ներկայացնող Հյեոնսու Չոյին: