
ՌԴ ԱԳ փոխնախարար Կարասինը կմասնակցի Ազնավուրի հետ հրաժեշտի արարողությանը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը կմասնակցի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ հրաժեշտի արարողությանը: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
«Ռուսաստանի ղեկավարության հանձնարարությամբ հոկտեմբերի 5-ին Փարիզում ֆրանսիացի նշանավոր արտիստի հետ հրաժեշտի արարողությանը կմասնակցի Ռուսաստանի Դաշնության պետքարտուղար-արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը»,- հայտնել են ՌԴ ԱԳ նախարարությունում, հաղորդել էՌԻԱ Նովոոստին: