Կառավարությունը միջոցներ հատկացրեց Հայկական ազգային կանոէի ֆեդերացիային
ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը կհատկացնի 2,867 մլն դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի հոկտեմբերի 4-ի նիստում:
Գումարը կփոխանցվի «Հայկական ազգային կանոէի ֆեդերացիա» ՀԿ-ին և կուղղվի այս տարվա օգոստոսի 18-28-ին Պորտուգալիայի Մոնտեմորո-օ-Վելհո քաղաքում աշխարհի մեծահասակների պարականոեի առաջնությանը մասնակցության ծախսերի փոխհատուցմանը:
Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի մարզական պատվիրակությունը 2018 թվականի օգոստոսի 18-28-ը մասնակցել է Պորտուգալիայի Մոնտեմորո-օ-Վելհո քաղաքում աշխարհի մեծահասակների պարականոեի առաջնությանը:
Միջոցառմանը մասնակցել են Կոլյա Պետրոսյանը (մարզիչ, պատվիրակության ղեկավար), Վիգեն Սահակյանը (մարզիկ), Նաիրա Մեսրոպյանը (մարզուհի):