
Սլավոնական համալսարանին անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով նոր մասնաշենքեր հանձնվեցին

ՀՀ կառավարությունը Երևանի Հ. Էմինի նրբանցք 4 հասցեում գտնվող՝ 251,6 մլն դրամ գնահատված արժեքով և 2769.4 քմ ներքին մակերեսով ուսումնական մասնաշենքերն ու 3 մլն դրամ կադաստրային արժեքով և 0.208747 հեկտար մակերեսով հողատարածքը` անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին:
Ըստ որոշման, համալսարանը պարտավորվում է իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրով առաջիկա 5 տարում (2019-2023) իրականացնելու 230 մլն դրամի ներդրումներ՝ ուսումնական մասնաշենքերի վերանորոգման եւ տարածքների բարեկարգման համար:
Համալսարանը պետք է ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել կոմիտե՝ յուրաքանչյուր տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում:
Նշվում է նաև, որ համալսարանին հանձնված հինգ մասնաշենքը և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնված երկու մասնաշենքը հանդիսանում են մեկ գույքային միավոր և դրանց աղճատումն՝ այլ հիմնարկի տրամադրման պարագայում կխոչընդոտի դպրոցի բնականոն գործունեությանը և արգելք կհանդիսանա դպրոցի հետագա ընդլայնմանն ու զարգացմանը:
Համալսարանը պատրաստակամ է տարածքները հանձնելու դեպքում այն վերանորոգել և օգտագործել ուսումնական նպատակների համար: