Թուրք հայտնի ֆուտբոլիստները կարող են ձերբակալվել
Մի շարք հայտնի թուրք ֆուտբոլիստներ կասկածվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքին աջակցելու մեջ։
Նրանց շարքում են ներառվել «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արդա Թուրանը, «Իսթանբուլ Մեդիփոլ» ակումբի ֆուտբոլիստ Էմրե Բելոզողլուն, թուրք նախկին ֆուտբոլիստ և այժմ «Ռիզեսփոր» ակումբի մարզիչ Օքան Բուրուքը, ինչպես նաև թուրքական «Անթալյասփոր»-ի մարզիչ Բյուլենթ Քորքմազը, ով նախկինում ևս եղել է ֆուտբոլիստ։
Ըստ տեղեկությունների՝ Ստամբուլի ոստիկանությունում այժմ ուսումնասիրվում է նրանց կապը գյուլենական համայնքի հետ, բայց առայժմ ֆուտբոլիստներին բերման ենթարկելու, կամ կալանավորելու որոշում չկա։ Վերջնական որոշումը կայացնելու է դատախազությունը։ Առաջիկա օրերին պարզ կլինի, թե արդյոք գործին ընթացք կտրվի, թե՝ ոչ։
Թուրքական աղբյուը հիշեցնում է, որ ավելի վաղ գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքով կանալավորվել էին թուրք ֆուտբոլիստներ Բեքիր Իրթեգյունը, Զաֆեր Բիրյոլը, Օմեր Չաթքըչը և Ուղուր Բորալը։