Ազարը կարող է հաղթել «Ոսկե գնդակը» «Չելսիում». Մաուրիցիո Սարի
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին գտնում է, որ թիմի հարձակվող Էդեն Ազարին անպայման չէ տեղափոխվել այլ ակումբ՝ «Ոսկե գնդակը» հաղթելու համար:
«Մեզ համար կարևոր է, որպեսզի Ազարը մնա: Գտնում եմ, որ նա կարող է հաղթել ամեն ինչ «Չելսիում», ներառյալ՝ «Ոսկե գնդակը»: Օրինակ, եթե «Չելսին» դառնա Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ Բելգիայի հավաքականը՝ Եվրոպայի առաջնության, ապա Էդենը կհաղթի ամեն ինչ՝ չտեղափոխվելով Իսպանիա»,- Սարիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին Էդեն Ազարն ասել էր, որ կարող է ավարտել կարիերան Լոնդոնի «Չելսիում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը