
Ակնալիճ գյուղի գերեզմանատան մոտ ամբողջությամբ ավտոմեքենա է այրվել

Նոյեմբերի 6-ին, ժամը «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է Արմավիր-Երևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 13:56-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: