Բաժիններ՝

ԱՄՆ-ը Չինաստանին թույլ է տվել օրական 360 հազար բարել նավթ գնել Իրանից. Reuters

Միացյալ Նահանգները Չինաստանին ազատել է հակաիրանական պատժամիջոցներից՝ թույլ տալով այդ երկրից օրական 360 հազար բարել նավթ գնել 180 օրվա ընթացքում: Այդ մասին Շանհայից հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր Չինաստանն Իրանից միջին հաշվով գնում էր օրական 650 հազար բարել նավթ, ինչի մասին վկայում են ՉԺՀ-ի մաքսատան տվյալները, որոնք ներկայացնում է գործակալությունը:

Միացյալ Նահանգներն իրանական նավթային պատժամիջոցներից ժամանակավորապես ազատել է Հունաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Թուրքիային, Կորեայի Հանրապետությանը, Ճապոնիային, Չինաստանին, ինչպես նաեւ ՉԺՀ-ի մաս կազմող Թայվանին: Այդ մասին օտարերկրացի լրագրողների համար նոյեմբերի 5-ին անցկացված ճեպազրույցում հայտարարել է պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս