ԱՄՆ-ի իշխանությունները պետք է հարգանքով վերաբերվեն Չինաստանի իրավունքներին եւ արդարացի շահերին, որոնք համապատասխանում են զարգացման՝ ընտրված ազգային ուղուն:
«Եթե ծանոթ լինեն օրենսդրությանը, ապա քրեական գործը հարուցվել է, քանի որ ընդամենը կա հաղորդում և ոստիկանությունն ու ՀՔԾ-ն պարզում են այդ հաղորդման հանգամանքները։ Ես անհեթեթ եմ համարում, որ փորձի փոխանակումը կարող են կապել կաշառակերության հետ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ ինքը Փարիզ մեկնել է ոչ թե «Վեոլիա Ջրի», այլ ընկերության մայր գրասենյակի հաշվին։
«Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի մոտ 140 աշխատակիցներ պահանջում են վճարել իրենց աշխատավարձը, որը կազմում է մոտ 24 միլիոն դրամ:
Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լուսավոր Հայաստան Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ԼՀԿ Կառավարման խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը։
ՀՀ կառավարությունը զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին կտրամադրի 249 մլն 624 հազար դրամ՝ բնակարան գնելու նպատակով:
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին:
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը որոշել է գրանցվել «Ֆեյսբուք»-ում: Այս մասին Շարմազանովը հայտնել է իր ծննդյան տարեդարձը շնորհավորած քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ կապված սկանդալային պատմությունը դեռ չի ավարտվել:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Թաուզանդ-Օքս քաղաքում տեղի ունեցած հրաձգության ընթացքում զոհվել է առնվազն 12 մարդ, ներառյալ Վենտուրա օկրուգի փոխոստիկանապետը:
«Կարծում եմ, նման հարցեր բարձրացնելու համար հարմար ժամանակ չէ, քանի որ ՀԱՊԿ անդամ երկրները գլխավոր քարտուղարի հետ կատարվածից ստացան որոշակի բացասական ազդակներ, տպավորություն, թեև չեմ բացառում, որ դա տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների փորձառության բացակայության արդյունքում»:
«Զեյթուն 3» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման ծրագրի ֆինանսավորման նպատակով հայտարարվել է հիփոթեքային վարկավորման մրցույթ ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միջև:
Լեհաստանի PGNiG գազի պետական ընկերությունը հեղուկացված բնական գազի մատակարարման պարտավորագիր է ստորագրել Միացյալ Նահանգների Cheniere ընկերության հետ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ԱԺ փոխնախագահ, ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը վստահ է՝ կան ռեզերվներ գազի գինն իջեցնելու և այնպիսի սակագին սահմանելու համար, որ ընդհանուր բալանսը չխախատվի:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմն աշխարհի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում անդրադարձ չեղավ ամենակարևոր հարցերից մեկին՝ Սահմանադրությանը։ Ըստ նրա՝ մինչև հեղափոխությունը Հայաստանում առկա քաղաքական բոլոր ուժերը պետք է խոսեին ընդունված Սահմանադրության մասին, որը սահմանափակում է քաղաքացիների իրավունքները:
Նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այցի հիմնական նպատակը Շիրակի երկրագիտական թանգարանին հանձնված նախկին վիրաբուժական հիվանդանոցի կառույցի պայմաններին ծանոթանալն էր:
Նոյեմբերի 8-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:
Նոյեմբերի 8-ին, ժամը 09:15-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Վանաձորի ինֆեկցիոն ծառայության փակման և անձնակազմի կրճատման մասին որևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ։
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքում:
«Դուք գիտեք, որ ամեն ինչ լինում է տարեվերջին: Լիքը խնդիրներ կան լուծելու, Վրաստանի տարածքով տեղափոխման հետ կապված հարցադրումները, գազի գնի հարցերը, մարժան կնայեն, հիմնավորվածությունները կհասկանան և կխոսենք»,- ասաց Հ.Թադևոսյանը:
ՀՀ կառավարության նիստի ընթացքում հավանության արժանացավ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որի շնորհիվ փոքր ու միջին ձեռնարկությունները և գյուղացիական տնտեսությունները հնարավորինս զերծ կմնան վարկային ռիսկերից:
TS Sola նավթատար լցանավը Բերգենի ափերի մերձակայքում բախվել է Helge Ingstad ռազմանավի հետ:
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչարարությունը միջոց է, և ոչ թե նպատակ։ Ու երբ վարչարարությունը բարելավելը իր մեջ ներառում է տնտեսական քաղաքականություն, արդեն չեմ կարող չբարձրաձայնել խնդիրը»։
72 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկուհի կասկադյոր Քիթի Օ’Նիլը, որին կոչել են «աշխարհի ամենարագընթաց կինը»:
Ինդոնեզիայում Lion Air բյուջետային ավիաընկերության ինքնաթիռը, որում եղել է 145 ուղեւոր, թեւով լապտերասյանն է հարվածել Սումատրա կղզու օդանավակայանում, չվերթի թռիչքը չեղարկվել է:
«Դա բացարձակ սուտ է, Ադրբեջանից գերիների փոխանակման վերաբերյալ որևէ առաջարկ ՊՆ-ը չի ստացել»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Բալայանը։
Արդյոք ուսումնասիրվե՞լ են Հայաստանում քաղցկեղի առաջացման պատճառները, կա՞ որևէ ապացույց հանքարդյունաբերության և քաղցկեղի կապի վերաբերյալ: