Բաժիններ՝

«Ե՛վ գազի, և՛ էլեկտրաէներգիայի սակագնի մեջ մենք ունենք ռեզերվ իջեցնելու և դա բազմավեկտոր խնդիր է».Միքայել Մելքումյան

ԱԺ փոխնախագահ, ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը վստահ է՝ կան ռեզերվներ գազի գինն իջեցնելու և այնպիսի սակագին սահմանելու համար, որ ընդհանուր բալանսը չխախատվի:

Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ կարելի է ունենալ ոչ թե երկու սակագին՝ մինչև 10 հազար և դրանից ավելի սպառողների համար, այլ ավելի տարբերակված լինի՝ մինչև 1000 խմ, 5000 խմ և ավելի սպառողների համար:

Մ.Մելքումյանը նշեց, որ նախկինում, երբ կառավարությունը ջերմոցներին արտոնություն տվեց և գազի գինը նրանց համար սահմանվեց 100 դրամ, դա չաշխատեց և ջերմոցները չակտիվացան:

Նրա կարծիքով՝ պետք է համակողմանի ուսումնասիրել, թե բնակչության համար գազի էժանացումն ինչպես կազդի բիզնեսի վրա:

Անդրադառնալով կորուստներին՝ Մ.Մելքումյանը նշեց, որ Վրաստանի սահմանային հատվածում խնդիր կա և լուծման դեպքում առնվազն 1% կորուստները կկրճատվեն:

«Իմ կարծիքով՝ և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի սակագնի մեջ մենք ունենք ռեզերվ իջեցնելու և դա բազմավեկտոր խնդիր է»,- ասաց Մ.Մելքումյանը՝ հավելելով, որ պետք է լինեն նաև քաղաքական համաձայնություններ սահմանին գնի վերաբերյալ, որն արդեն լրջագույն, բարձրագույն խնդիր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս