Բաժիններ՝

Ռոբերտ Նազարյանի հետ կապված սկանդալային պատմությունը դեռ չի ավարտվել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ կապված սկանդալային պատմությունը դեռ չի ավարտվել:

«Դեռևս այդ պատմությունը, ցավոք սրտի, չի ավարտվել: Բնականաբար, չենք ընդունում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԾԿՀ նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ինչպե՞ս է ավարտվել մասնավոր ընկերության հաշվին հանձնաժողովների անդամների թռիքները արտերկիր կազմակերպելու պատմությունը և արդյոք ընդունելի՞ է դա:

Նա պարզաբանեց, որ 2015 թ. կառավարությունը հայտարարել է ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերի վարձակալության մրցույթ, որի հաղթելու չափորոշիչը եղել է 15 տարվա համար ամենանվազ սակագին տալը, և մրցույթին մասնակցել են ընկերություններ, հաղթել է «Վեոլիա Դեզո Գրուպ» ընկերությունը, և մինչև 2031 թ. մենք ունենք ֆիքսված սակագներ:

Ինչ վերաբերում է գործուղմանը, դա ֆրանսիական ընկերությունն է կազմակերպել, մասնակցել են ՀԾԿՀ ղեկավարությունն ու աշխատակազմից ներկայացուցիչներ, Ֆրանսիայում ծանոթացել են այնտեղի կարգավորող մարմնին:

Կարդացեք նաև

«Եթե սակագները 15 տարվա համար ֆիքսված են, ինչո՞վ պետք է շահագրգռեր ընկերությունը, որպեսզի սակագների հետ կապված որևէ ազդեցություն ունենար»,- իր հերթին հարցադրում արեց Մ.Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ընկերության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ կապված ոստիկանության սկանդալային բացահայտման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու և ստանալու համար:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս