ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին« ծրագրով
«Զեյթուն 3» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման ծրագրի ֆինանսավորման նպատակով հայտարարվել է հիփոթեքային վարկավորման մրցույթ ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միջև:
Մրցույթի հաղթող է դարձել ՎՏԲ–Հայաստան Բանկը, որը ներկայացրել էր աննախադեպ առաջարկ, մասնավորապես,
- կանխավճար՝ սկսած 3%
- տարեկան տոկոսադրույք՝ 9%*
- մարման ժամկետ՝ մինչև 30 տարի.
«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագիրը իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» պետական կազմակերպության ֆինանսավորմամբ: Ինչպես և բոլոր նմանատիպ հիփոթեքային վարկավորման ծրագրերի դեպքում, «Զեյթուն 3» ծրագրով հաճախորդի և նրա վճարունակության նկատմամբ բոլոր նվազագույն պահանջները սահմանվում են ֆոնդավորող կազմակերպության կողմից: «Բնակարան երիտասարդներին» կազմակերպության պահանջները «Զեյթուն 3» նախագծով մնացել են անփոփոխ՝ համեմատած ավելի վաղ իրականացված նմանատիպ հիփոթեքային վարկավորման ծրագրերի հետ:
«Բնակարան երիտասարդներին» կազմակերպության կողմից սահմանված մանրամասն պայմաններին/պահանջներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
Հատուկ ուշադրություն դարձնելով հիփոթեքային ոլորտի զարգացմանը և գիտակցելով հիփոթեքային վարկավորման կարևորությունը որպես երկրի տնտեսական և սոցիալական զարգացման էական գործոն, ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրելու է վարկեր ոչ միայն լավագույն պայմաններով, այլ նաև սեղմ ժամկետներում:
* Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 7.2%: