ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը պարզաբանում է տարածել Թովմաս Պողոսյանի բարեգործական համերգի համար ֆինանսական աջակցություն չտրամադրելու լուրերի վերաբերյալ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ինչպես Աստանայի, այնպես էլ այստեղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող տարածաշրջաններից ժամանած հայեր:
Նոյեմբերի 9-ին, ժամը 09:15-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են (16 փրկարար):
Ցանկացած իշխանություն ունենում է և՛ դրականը, և՛ բացասականը, այսինքն, ցանկացած իշխանություն և՛ սիրված է, և՛ չսիրված։ Հիմնականում սիրված չէ։ Վստահեցնում եմ ձեզ, որ այսօր ձևավորված իշխանությունը, որ ընտրությունից հետո իր մեթաստազները կտարածի և ամբողջական իշխանություն կունենա, ամենաշատը 1-2 տարուց նույնքան չսիրված է լինելու, որքան «Հանրապետականը»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանի դրամական միջոցը անցած տարի 8 մլն դրամով ավելացել է: Ըստ պաշտոնական հայտարարագրի` եթե 2016 թվականին Մուշեղյանն ունեցել է 12 մլն դրամ, ապա 2017-ին այն դարձել է 20 մլն դրամ:
Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, բոլոր ստորաբաժանումների ղեկավարներ:
Ն-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների մասին՝ գրեթե 40-ամյա վաղեմության հրամանագրի գործողությունը:
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով փորձ է արվել մեծ քանակությանբ հերոինով բեռնված մեքենա անցկացնել Թուրքիա։
«Իրատես» թերթը գրում է. «Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման մասին իշխանափոխությունից հետո հաճախ են խոսում, բայց գործնականում իրավիճակը դեռ նույնն է։ Առաջինը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են գազի սակագնի հարցը։
Իտալիայի Նախարարների խորհուրդը հայտարարել է երկրի 11 մարզերում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ վատ եղանակի հետեւանքների վերացման համար:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջոըն գրում է. «20 օր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորման» FIP.am կայքը հրապարակեց յուր լրագրողի (Ռաֆայել Աֆրիկյանի) և Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայնագրությունը, որում տնօրենը խոստանում էր Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել:
«Մենք ձեռք ենք բերել նոր էներգիա, որպեսզի կարողանանք Հայաստանը դարձնել մի երկիր, որը ի վիկաճի է շատ ավելի բարձր մակարդակով պաշտպանել իրեն, որը ի վիճակի է զարգանալ, գրավիչ լինել ներդրումների համար, որը ի վիճակի է գրավիչ լինել այնտեղ ապրելու համար»:
«Իրավունք» թերթն իր «բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ վստահելի աղբյուրների՝ «Սասնա ծռերին» ահավոր դուր չի եկել այն, ինչ իրենց մասին ասել էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Պարադայս քաղաքում հրդեհը հարյուրավոր շինություններ է ոչնչացրել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը աջ ղեկով մեքենաների ներմուծման հետ կապված համալիր մոտեցում չունի:
Հայաստան–Թուրքիա ներկայիս սահմանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է գտնվում պատմական հայկական Կարս նահանգի Քիլիթթաշ գյուղը։ Հայոց ցեղասպանությունից հետո լքված հայկական տները բնակեցվել են հարևան բնակավայրերից բերված քրդերով, որոնք էլ դարձել են թե հայերի տների, թե նրանց եկեղեցիների նոր տերերը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 16:00-22։00 կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Տարոն 2 թաղամասի…
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեք ԱԺ հանձնաժողովներում այսքան արագ բյուջեի քննարկումներ չեն եղել»,- ասաց պատգամավորներից մեկը։ Կընդունվի՞ այն։ «Խիստ կասկածում եմ, որովհետեւ՝ որպես օրինաչափություն, ընտրություններից առաջ երբեք խորհրդարանում քվորում չի եղել։ Եթե փորձեն արտահերթով անցկացնել՝ միգուցե, չնայած չի երեւում, որ կառավարությունն այդ հարցում շահագրգիռ է»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
rusarminfo.ru կայքը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, առաջիկայում մեկնելու է Մոսկվա:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:
Նոյեմբերի 8-ին` ժամը 18:35-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կառավարության 1-ին մասնաշենքի մոտակայքում գտնվող կինը գտնվում է հուզական վիճակում և սպառնում է վնասել իրեն. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:
Նոր խորհրդարանի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է լինելու, մնացածը պարզ չի, թե ովքեր են, ընդամենը Փաշինյանի փոխկապակցված անձինք են։ Արցախի հարցը «փոխկապակցված» անձանց կողմից քննարկվելիք ու որոշվելիք հարցը չի։
«Ժամանակ» թերթը գրում է. «2017թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից շատերը այս ընտրություններում այլեւս ցանկություն չեն դրսեւորում առաջադրվել՝ հասկանալով, որ այս անգամ ձայներ ստանալու հնարավորությունը անհամեմատ փոքր է:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, թե ՀՀԿ-ից ով որ ընտրատարածքում է առաջադրվելու որպես ռեյտինգային թեկնածու: Մասնավորապես ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջադրվելու է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:
«Ժողովուրդ»թերթը գրում է. «Երեկ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովն այդպես էլ չի տվել վերջին ժամանակներս շատերին տանջող հարցի պատասխանը` ո՞ր երկրի ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» չեն կարողանում ազգային փոքրամասնություններից «հարմար» թեկնածուներ գտնել, որոնց ներկայացվածությունը խորհրդարանում օրենքի պահանջն է։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Հայաստան վերադարձել է նոյեմբերի 4-ին, իսկ դրանից առաջ մեկնել էր Վրաստան՝ ծնողների շիրիմներին այցելության։
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Գեղամ Շախբազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: