«Նախկին տնօրենին փայտերով դուրս արեցին, նորը կարգ ու կանոն հաստատեց՝ դուրները չեկավ». լարված իրավիճակ՝ Արմավիրի Դաշտ գյուղի դպրոցում
Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցում մեկ շաբաթ է` բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Դպրոցի բակում հավաքվել են մեծ թվով երեխաներ և հրաժարվում են մասնակցել դասապրոցեսին։ Նրանք պահանջում են, որպեսզի Արմավիրի մարզպետը չեղյալ հայտարարի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը։
«Ուսուցիչները սկսեցին, հիմա էլ երեխաներն են: Ընդ որում՝ տարբեր պահանջներ են նեկայացնում: Երեխաները, ոնց հասկանում եմ, ժամանակավոր պաշտոնակատարին չեն ուզում, ուսուցիչներն էլ դեմ են Սուսաննա Նազարյանին, նախկին ազատությանն են ձգտում, որ ինչ ուզում անում էին: 5 տարի կարգ ու կանոնով աշխատել են, սակայն ցանկանում են վերադառնալ նախկինում եղած բարձիթողի վիճակին:
Սուսաննա Նազարյանից առաջ Գնել Ռոստոմյանն էր, ով երբ ուսուցիչներին կամ տղա աշակերտներին տեսնում էր՝ փախչում էր, թաքնվում: Կարելի է ասել՝ փայտերով դուրս արեցին, այս կինն էլ եկավ, կարգ ու կանոնով շարժվեց, դուրները չեկավ: Անարդարություն չկար, դպրոցի մասին էլ 5 տարի չէին խոսում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Դաշտ համայնքի ղեկավար Հրանտ Պետրոսյանը:
Նշենք, որ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է վերջերս:
Անի Կարապետյան