
Սերգեյ Բոնդարենկոյին շնորհվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյին շնորհվել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 41-րդ հոդվածը.
Ֆուտբոլիստ Սերգեյ Նիկոլայի ԲՈՆԴԱՐԵՆԿՈՅԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում»,- ասված է հրամանագրում: