
Ալեքսիս Օհանյանը լուսանկար է հրապարակել «Մետրոպոլիտեն»-ի «Հայաստան» խորագրով ցուցահանդեսից

Ամերիկահայ գործարար, «Reddit» սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում ինքը դստեր հետ դիտում է հայկական խաչքար, որը ցուցադրվում է «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Հայաստան» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:
Լուսանկարին կից նա գրել է. «Ընտանիքիս «Մետրոպոլիտեն» թանգարան էի տարել: Այս ցուցադրությանը Օլիմպիա Օհանյանն ավելի հետաքրքրասեր էր, քան երբևէ: Ներկայացված հավաքածուն շատ ընդարձակ էր, և ես շատ բան իմացա»: