
Շամիրամ գյուղում այրվել է անասնակեր. տուժածներ չկան

Նոյեմբերի 12-ին, ժամը 01:18-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:33-ին, մարվել` 08:02-ին:
Գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 1300 հակ պահեստավորած անասնակեր:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: