Բաթումիում գտնվող հինգաստղանի «Լեոգրանդ» հյուրանոցի ղեկավարությունը անցյալ տարի տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացածների ընտանիքների հետ ավարտել է փոխհատուցմանը վերաբերող բանակցությունները։
«Մարտահրավերները շատ են, սկսած ահաբեկչությունից, վերջացրած արցախյան հիմնախնդրով, տնտեսությունը, ժողովրդավարական ինստիտուտները, ժողովրդագրական մեր իրավիճակը»։
«Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտն իր կատարած հետազոտությունների հիման վրա հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը 2017թ-ին կորցրել են 59 զինծառայող:
Արգենտինացուն անհրաժեշտ է պատռել «Ռեալի» նման թիմերի:
Գերմանիայի խորհրդարանում ներկայացված Կանաչների կուսակցության՝ ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրն, անդրադառնալով Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի՝ թուրք-գերմանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարությանը, խիստ քննադատել է այն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մեկ անձի մահվան պատճառ դարձած՝ 2018 թվականի հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած, ավտովթարի դեպքի առթիվ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 7-ին Ռուսթավիի բնակելի շենքերից մեկի մուտքի մոտ ոստիկանները լքված նորածին երեխա են գտել: Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ` իրավապահները դեպքի վայր են ժամանել ահազանգ ստանալուց հետո։
Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքի եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) միջեւ նախնական բանակցություններն ընթանում են կառուցողական ոգով:
168.am-ն անցնող տարին ամփոփել է նաև CityZen մասնագիտությունների քաղաք նախագծի ղեկավար, բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի հետ: Անդրադառնալով անցնող 2017-ին, Ա. Ապիկյանն ընդգծում է՝ մեծ ձեռքբերումների և հաջողության տարի էր:
Ադրբեջանցի քաղաքական վտարանդիների կողմից ստեղծված «Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» հասարակական կազմակերպությունն առաջարկում է պետականացնել կոռուպցիոն գործարքներում ներգրավված, բոլոր ադրբեջանցի պետական գործիչների ունեցվածքը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Թուրքական «Հուրիեթ» պարբերականն անդրադարձել է վերջերս Ստամբուլում լույս տեսած Մուրադ Աթաշի «Արմինե. Չարաք լեռան աքսորը» վեպին, որն առնչվում է Հայոց ցեղասպանության թեմային:
Հունվարի 7-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Արաբկիր 23-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1987 թ. ծնված Մարիամ Գ.-ին և 1952 թ. ծնված Լյովա Գ.-ին:
Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ բանակցությունները Փանմունջոմ սահմանամերձ գոտում կսկսվեն հունվարի 9-ին տեղական ժամանակով առավոտվա ժամը 10-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:00-ին):
Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը որոնում է Ադրբեջանի մի քաղաքացու, ով հունվարի 7-ին կոտրված շշով ծանր վնասվածքներ է հասցրել իր խանութ այցելած հաճախորդին և դիմել փախուստի:
«Մենք, ըստ էության, չենք լսում ցուցարարների ձայնը, այսինքն՝ լսում ենք միայն կոչերի տեսքով, բայց որևէ հարցազրույց նրանց հետ չկա։ Լավ, հասկանում ենք, թե ինչին են դեմ, բայց ի՞նչ են ուզում, իրենց բարձրաձայնած խնդիրների լուծմանը հասնելու համար ի՞նչ ճանապարհներ են տեսնում»։
«Մանչեսթեր Յունայթեդն» օգտվել է առաջնությունում դադարից և լքել է Անգլիան:
Ռուսաստանցի զինվորականները 2018 թվականին իրենց սպառազինությունը կհամալրեն «Գայլիկոնիչ» նորագույն ինքնանշանառվող ավիառումբերով՝ 500 կիլոգրամ տրամաչափով:
«Կարմիր սատանաները» կփորձեն հունվարին ձեռք բերել «Արսենալի» աստղ Մեզութ Օզիլին:
Դիզելային վառելիքի գինը էական ազդեցություն ունի ցանկացած երկրի տնտեսության վրա, քանի որ վերջինս մեծ ծավալներով օգտագործվում է գյուղատնտեսության, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում, արդյունքում՝ դիզելային վառելիքի ուղղությամբ կատարված ծախսերը ներառվում են ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի մեջ:
Կրիպտոարժույթների օրեցօր տարածումը սկսել է անհանգստացնել մի շարք երկրների կենտրոնական բանկերին: Ֆինանսական շուկաների իշխանությունները սկսել են ավելի զգույշ և ուշադիր վերաբերվել կրիպտոարժույթներին՝ հանդես գալով քննադատական դիրքորոշմամբ, որոնք կապված են մեծ ռիսկերի, իսկ որոշ դեպքերում առևտրի և ներդրումների նոր օրենքներով:
«Գորշ գայլերի» քաղաքական թև համարվող Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ 2019թ. Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին սատարելու է երկրի ներկայիս նախագահին և իրենց կողմից այլ թեկնածու չի առաջադրվելու:
«Ինքը երկար տարիներ բռնության մեջ է ապրել, վախից ոչ մի անգամ չի բարձրաձայնել, նույնիսկ փորձել է բաժանվել, բայց ամուսինը վախեցրել, ասել է՝ «եթե բաժանվես, տղայիդ կսպանեմ»»:
Հունվարի 8-ի ցերեկը, հունվարի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսացության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ:
Հայաստանի դահուկավազքի առաջնությունն այս տարի առաջին անգամ կանցկացվի Աշոցքում:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ։
Իրանական լցանավը, որտեղ կա 136 հազար տոննա գերթեթեւ նավթի խտուցք, Չինաստանի ափերի մոտ բախվել է հոնկոնգյան չորաբեռնատար նավի հետ:
Տաջիկստանի կառավարությունը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ օդային հաղորդակցություն հաստատելու ուղղությամբ: