
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Հունվարի 8-ի ցերեկը, հունվարի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունվարի 8-ի ցերեկը, հունվարի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.20C (1997 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -22.30C (1983 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.00C