Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» 35 մլն ֆունտ կառաջարկի Օզիլի համար

«Կարմիր սատանաները» կփորձեն հունվարին ձեռք բերել «Արսենալի» աստղ Մեզութ Օզիլին:

Գերմանացի կիսապաշտպանի գործող պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Որպեսզի ֆուտբոլիստն անվճար չհեռանա, լոնդոնցիները կարող են փորձել որոշակի գումար ստանալ նրա դիմաց՝ Մեզութին վաճառելով հունվարին:

Ինչպես հաղորդում է The Mirror-ը, Օզիլին պատրաստ է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը», որն «Արսենալին» կառաջարկի 35 մլն ֆունտ կիսապաշտպանի համար:
Հիշեցնենք, որ «Արսենալի» ևս մեկ աստղային ֆուտբոլիստ՝ Ալեքսիս Սանչեսը, կարող է նույն գումարի դիմաց տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:

«Մանչեսթեր Յունայթեդից» բացի, Օզիլի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և «Բավարիան»: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղերում գերմանացին դարձել է 4 գոլի և 5 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս