Բաժիններ՝

Ֆինանսական շուկաներում Բիտկոինի դերի օրեցօր բարձրացումն ու ԿԲ-ի վերաբերմունքը կրիպտոարժույթների նկատմամբ. World Forex Armenia

Կրիպտոարժույթների օրեցօր տարածումը սկսել է անհանգստացնել մի շարք երկրների կենտրոնական բանկերին: Ֆինանսական շուկաների իշխանությունները սկսել են ավելի զգույշ և ուշադիր վերաբերվել կրիպտոարժույթներին՝ հանդես գալով քննադատական դիրքորոշմամբ, որոնք կապված են մեծ ռիսկերի, իսկ որոշ դեպքերում առևտրի և ներդրումների նոր օրենքներով:

Կենտրոնական բանկերի ուշադրությունը գրավեցին կրիպտոարժույթներն այն ժամանակ, երբ 2017թ.-ի սկզբին բիտկոինի գինը հասավ 1000 դոլարի, նույն թվականին գերազանցեն 19000 դոլարը, իսկ այս պահին մեկ բիտկոինն արժե գրեթե 16000 դոլար:

Չինաստանում անցած տարվա աշնանը փակել են երկրում գործող ամենամեծ կրիպտոարժույթների բորսան, որ կարողանան զսպել սպեկուլյացիաներն ու թույլ չտալ, որ չինացի ներդրողները իրականացնեն խիստ վերահսկվող կապիտալի արտահոսք բիտկոինի միջոցով: Հարավային Կորեայում կառավարությունը նույնպես ցանկանում է նման մոտեցում իրականացնել:

ԱՄՆ-ում ամեն ինչ լիբերալ մակարդակի վրա, քանի որ անցած տարի նրանք թույլ տվեցին ֆյուչերսների առևտուրը բիտկոինով: Սակայն ԱՄՆ Դաշնային Պահուստային համակարգի ղեկավար Ժանետ Յելենը նույնպես զգուշացրեց կրիպտոարժույթների պոտենցիալ ռիսկերի մասին:

Կենտրոնական բանկերին անհանգստացնում են ոչ միայն ներդրողների կորուստները, երբ, նրանց կարծիքով, անկում կապրի կրիպտոարժութային տենդը, այլև այն պատճառով, որ թվային արժույթները կարող են օգտագործել հանցագործները, որ կարողանան խուսափել գումարների ստանդարդ փոխանցման միջոցների վերահսկողությունից: Նաև վտանգ կա հակերային հարձակումների, օրինակ՝ հարավկորեական Youbit բորսայի նկատմամբ հարձակումը:

Հասկանալի է, որ ասօր ձևավորվում է արժութային նոր իրականություն, որը Կենտրոնական բանկերը չեն կարող հանդուրժել, քանի որ կարող է անկում ապրել ազգային արժույթները, հնարավոր են խնդիրներ նաև բանկային համակարգերում և այլն: Այդ իսկ պատճառով նրանք ավելի խորն են ներթափանցում թվային արժույթների շուկաներ, քանի որ դրանք կարող են ստեղծել կառավարություների և կենտրոնական բանկերի համար անվերահսկելի մի իրավիճակ:

Ամբողջ հարցը նրանումն է, թե արդյոք բիտկոինը կմնա որպես կրիպտոարժույթ՝ ազատ պաշտոնական վերահսկողությունից, թե այն կդառնա ևս մեկ ֆինանսապես վերահսկելի ակիտվ:

World Forex Armenia

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս