Բաժիններ՝

«Մեսսին կմնա «Բարսելոնայում», եթե ակումբը խաղա թոփ-լիգայում»

Արգենտինացուն անհրաժեշտ է պատռել «Ռեալի» նման թիմերի:

Լեո Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, հաստատել է այն, որ «Բարսելոնայի» հետ պայմանագրում կա կետ, ըստ որի՝ Մեսսին կհեռանա Կատալոնիայի անկախացման և ակումբի ոչ թոփ-առաջնությունում հանդես գալու դեպքում:

«Կա համաձայնագիր, ըստ որի՝ Լիոնելը կմնա «Բարսելոնայում», եթե ակումբը շարունակի հանդես գալ թոփ-լիգայում: Եթե Կատալոնիան անկախություն ստանա, ապա Լիոնելը կմնա այն դեպքում, եթե «Բարսելոնան» խաղա մրցունակ առաջնությունում»,- հայտարարել է Մեսսի ավագը Marca-ին:

Ավելի վաղ El Mundo Deportivo պարբերականը հաղորդել էր, որ Մեսսին կարող է հեռանալ «Բարսելոնայից» որպես ազատ գործակալ, եթե Կատալոնիայի անկախության արդյունքում ակումբը հանդես չգա թոփ-առաջնությունում: Ըստ նոր պայմանագրի՝ Մեսսին տարեկան ստանում է 40 մլն եվրո, նրա հրաժարագինը կազմում է 700 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս