ԱՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքում կառուցվում է նոր դպրոց:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր զեկուցել է 2017 թվականի ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքների, ինչպես նաև 2018 թվականին մեկնարկած և նախատեսվող նոր ծրագրերի ու Հանրապետության նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Ադրբեջանական մամուլը հերթական անգամ անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրին։ Հետաքրքրվողը News.az-ն է:
Լա լիգան սկսել է ուսումնասիրել կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերարդ Պիկեի խոսքերը:
Առնվազն 104 խաղաղ բնակիչներ են զոհվել, եւս 156 մարդ վերքեր ստացել Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց ի վեր:
Հենրիխ Մխիթարյանը նշեց իր նորամուտը Լոնդոնի «Արսենալի» կազմում: Այս խաղում, սակայն, զինագործները պարտվեցին 3:1 հաշվով:
Կատալոնացիները պատրաստվում են իրենց շարքերում ներգրավել Հայնկեսի թիմի պաշտպանության առաջատարին: Ինչպես հաղորդում է AS-ը, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվեդեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի ծառայություններով:
«Թուրքիան մշտապես հայտարարում է, որ դեմ է մի երկրի կողմից մյուսի հանդեպ սահմանված պատժամիջոցներին, և նախկինում էլ հայտարարել է, որ չի միացել Իրանի և ՌԴ-ի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին, թեպետ զիջումների էր գնացել, կրճատել էր Իրանից նավթի ներմուծումը»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց ՄԱՀՀԻ ասոցիացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան հայտարարում է, թե իր համար ընդունելի տարբերակը միայն ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցներն են։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Լոնդոնի «Արսենալը» ևս մեկ նորեկ ունի՝ գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Մինչ Օբամեյանգի տեղափոխությունը, շատերը խոսում էին այն մասին, որ կրկին կվերամիավորվի Օբամեյանգ-Մխիթարյան շատ արդյունավետ զույգը:
«Ես մեղավորներ փնտրելու պարզունակ ցանկություն չունեմ, բայց առիթը բաց չեմ թողնելու՝ ասել, որ առայժմ ոչ թե Սահմանադրության մակարդակով, այլ պրակտիկորեն կենսագործված չէ խորհրդարանական պետություն գաղափարը»:
Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:
Սարգիս Մուրադյան ցուցասրահում այսօր մեկնարկեց «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» «Լրատուն» նախագծի երկրորդ՝ «Մեդիամարտ՝ ընդդեմ կոռուպցիայի» խորագրով ցուցադրությունը, որ շրջիկ ցուցահանդեսների միջոցով ներկայացնում է Հայաստանի նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությունը, մեդիայի, լրագրության զարգացումը և մարտահրավերները:
Եվրամիությունը փետրվարի 1-ին անօրինական միգրացիային հակազդելու եւ մարդկանց փրկելու Themis նոր գործողություն է սկսել Միջերկրական ծովում, այն փոխարինելու է 2014 թվականից գործող «Տրիտոն» գործողությանը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ այն, որ կառավարության նիստերն այսուհետ դռնփակ են լինելու, բացասաբար չի անդրադառնա կառավարության գործունեության արդյունավետության վրա:
Ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին:
Իսրայելը կտրականապես դեմ է Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի որոշմանը, որն անցած գիշեր հաստատել է այն օրինագիծը, որը քրեականացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների հանցագործություններին, ներառյալ հրեաների ցեղասպանությանը լեհերի մեղսակցության վերաբերյալ տեսակետները:
2018 թվականը հանրային-քաղաքական քննարկումների դաշտում սկսվեց գնաճի մասին բուռն և լայն բանավեճով։ Առիթը՝ հարկային դաշտի փոփոխություններով, մասնավորապես ակցիզային հարկի ավելացմամբ պայմանավորված վառելիքի թանկացումն էր հենց հունվարի առաջին օրերից։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ այն քայլերը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և որին ակտիվորեն աջակցում են Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ ներկայացուցիչները, կյանքի կկոչվեն:
Սաֆարյանը նշեց, որ հետազոտության մեջ կոնկրետ դիտարկվել են հատկապես այն ընկերությունները, որոնք Հայաստանում նույնպես ունեն լայնամասշտաբ ծրագիր, կամ ունեն ներկայացվածություն և ազդում են Հայաստանի վրա:
2016 թվականի համեմատ՝ զբոսաշրջիկների թիվն աճել է 18.7%-ով (2016 թվականին՝ 1 259 657 զբոսաշրջիկ)։
«ԱՄՆ-ը ռազմավարական վնասներ է հասցնում ՌԴ տնտեսությանը, նաև քրեաօլիգարխիկ համակարգին, որը ժառանգված է ԽՍՀՄ-ից և որոշակի կոսմետիկ փոփոխություններից հետո գործում է մինչ օրս։ Այդ հարվածները գնում են նաև քաղաքական համակարգին»:
Սիցիլիայում ավելի քան 20 մարդ են ձերբակալել մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում. նրանց թվում է խաղադրույքների եւ մոլախաղերի ոլորտում իտալացի խոշորագույն ձեռնարկատերերից մեկը։
ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:
Հայաստանի կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «օֆշորային գոտի» եզրույթը ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրված նոր եզրույթին համապատասխանեցնելու նպատակով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի հետ:
Հետախուզվողը բերման ենթարկվեց Խորենացու փողոցից:
Ռուսաստանը կարծում է, որ ԵԱՀԿ-ն կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իրագործել այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ կողմերն ավելի վաղ համաձայնության էին եկել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: