
Ողբերգական վթար Արցախում. հայտնաբերվել է Երևանի բնակչի դին

Հունվարի 30-ին ժամը 10:45-ին ՀՀ Երևան քաղաքի բնակիչ` 1958թ. ծնված Հ.Պ-ն, «Օպել Սինտրա» ավտոմեքենան վարելու ընթացքում առողջական վիճակը կտրուկ վատացել է և Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 1/36 հասցեում գտնվող խանութի մոտ բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-2410» ավտոմեքենային, որն էլ բախվել է «Շկոդա» և «Ֆորդ» ավտոմեքենաներին: Դեպքի վայր մեկնած շտապ բուժօգնության խումբը «Օպել Սինտրա» ավտոմեքենայում հայտնաբերել է Հ.Պ-ի դին և տեղափոխել ԱՀ ԱՆ «ԴԲՓԲ» ՊՈԱԿ: