
«Էդ ո՞վ ասաց, որ դուք ինքնասիրություն ունեք՝ ես չունեմ». դատավորը՝ Արայիկ Խանդոյանին. «ՀԺ»

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նիստը երեկ անցավ լարված մթնոլորտում:
Երբ Պետրոսյանը պետք է շարունակեր հրապարակել գործում եղած ապացույցները, Պավել Մանուկյանը, դիմելով դատավորին, ասաց, որ հայտարարություն ունի անելու:
Խանդոյանն ասաց, որ ինքն իր ցավն է արտահայտում: «Ցավը մի արտահայտեք այնպես, որ վիրավորական լինի: Էդ ո՞վ ասաց, որ դուք ինքնասիրություն ունեք, ես չունեմ, կամ էստեղ որեւէ մեկը չունի, ո՞վ է ձեզ նման բան թույլ տվել: Մարդը իր աշխատանքը կատարում է օրենքի տառին համապատասխան, չի նշանակում, որ պետք է վիրավորեք: Որեւէ մեկն այստեղ չի կարող ասել, որ ձեր ինքնասիրությունը իմինից բարձր ա եւ հակառակը»,- ասաց դատավորը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: