Ինչպիսին են Հայաստանում բնակարանների գները. թվերն աճել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում մեծ գնաճ է արձանագրվել ոչ միայն սպառողական ապրանքների, այլեւ անշարժ գույքի շուկայում: Անցած տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների գների բարձրացում:
Թերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ միայն Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն մեկ ամսվա ընթացքում թանկացել է 9 հազար դրամով: Եթե նոյեմբեր ամսին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 456 հազար 500 դրամ, ապա դեկտեմբերին այն կազմել է 465 հազար 500 դրամ: Իսկ ահա Արաբկիր վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ի գինը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բարձրացել է 5 հազար 600 դրամով:
Փոխարենը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակարանների գներն են անփոփոխ մնացել` մեկ քմ 267 հազար 400 դրամ: Բայց միայն Քանաքեռ-Զեյթունում, քանի որ Նոր Նորքում դրանց գինը եւս բարձրացել է 3 հազար դրամով` կազմելով 232 հազար 500 դրամ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: