
Նելլի Սադոյանը ավելի քան 12 միլիոն դրամ փոխառություններ ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԿԱ ՊԵԿ անձնակազմի կառավարման վարչության անձնակազմի հաշվառման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Նելլի Սադոյանը ավելի քան 12 միլիոն դրամ փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Սադոյանը հայտարարագրել է 12 միլիոն 381 հազար դրամ փոխառություններ և 2 միլիոն դրամ ու 8 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Եկամուտները կազմել են 1 միլիոն 994 հազար դրամ, որից 1 միլիոն 904 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 90 հազար դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր: Սադոյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել միայն մեկ բնակարան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: