
Նախկին քաղաքապետի «Բելիսիմո» ռեստորանը տարիներ շարունակ «լևի» գազ է օգտագործել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող «Բելիսիմո» ռեստորանը տուգանել են 6 մլն դրամով։ Վանաձորի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը պարզել է, որ ռեստորանն ապօրինի գազի գիծ է քաշել եւ տարիներ շարունակ «լեւի» գազ է օգտագործել։
Տեղեկություններ կան, որ վնասի չափն ավելի մեծ է, քան տուգանքինը, ռեստորանը գործում է մոտավորապես մեկ տասնամյակ։ Արդեն երկու օր է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի, ինչպես նաեւ ԳԳՄ Վանաձորի մասնաճյուղի պետի հետ, իսկ գրասենյակը փաստը չի մեկնաբանում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: