
Ի՞նչ ցուցանիշներ են գրանցել Մխիթարյանն ու Օբամեյանգը միասին

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»:
Օբամեյանգը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրած Բունդեսլիգայի 144 խաղում խփել է 98 գնդակ: Օբամեյանգի տեղափոխությունից հետո մարզական մամուլը հիշել է, թե ինչ հրաշալի ցուցանիշներ են գրանցել Մխիթարյանն ու Օբամեյանգը դորտմունդյան ակումբի կազմում:
Ի՞նչ ցուցանիշների մասին է խոսքը
Միասին անցկացրած վերջին մրցաշրջանի ընթցքում (2015/16) Մխիթարյանն ու Օբամեյանգը հավաքել են 106 միավոր գոլ+փոխանցում համակարգով: Սա շատ լավ արդյունք էր ոչ միայն՝ Գերմանիայում, այլև՝ ամբողջ Եվրոպայում:
Այդ մրցաշրջանում Մխիթարյանը խփեց 23 գոլ և կատարեց 32 գոլային փոխանցում, իսկ Օբամեյանգը գոլով աչքի ընկավ 39 անգամ և կատարեց 12 արդյունավետ փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան