
Դավիդ Ալաբան հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրությունների շրջանակում

Կատալոնացիները պատրաստվում են իրենց շարքերում ներգրավել Հայնկեսի թիմի պաշտպանության առաջատարին: Ինչպես հաղորդում է AS-ը, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվեդեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի ծառայություններով:
Նշենք, որ ըստ պարբերականի տեղեկության՝ այդ տրանսֆերը կարող է կայանալ ամռանը: Ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն պատրաստ է ավելի շատ գումար տրամադրել, որպեսզի իրականացվի այդ տեղափոխությունը:
Ալաբայի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում ավստրիացին Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 14 խաղ, խփել է 1 գոլ և կատարել է 1 փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը