Ճանապարհի փլուզման պատճառով, որն առաջացել է «Ֆեհի» ցիկլոնից, Նոր Զելանդիայի Հաասթ քաղաքում առնվազն 600 զբոսաշրջիկներ կտրված են Հարավային կղզու արեւմտյան ափի մնացած մասից:
«Հայաստանում ամենարագ զարգացող սոցիալական ցանցը Instagram-ն է, վերջին տարում 2.5 անգամ ավելացել են օգտատերերը, հիմա instagram-ի օգտատերերը մոտավորապես Facebook-ի կեսն են կազմում»:
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօր վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմը ներկայացրեց վերաքննիչ բողոքներն ու հիմնավորումներ:
Եվրամիությունից Մեծ Բրիատանիայի դուրս գալու հարցերով Միացյալ Թագավորության նախարար Դեւիդ Դեւիսը եւ Brexit-ի խնդրով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն փետրվարի 5-ին Լոնդոնում կքննարկեն եվրահանրակցությանը Բրիտանիայի անդամակցության դադարեցման պայմանները:
Հայտնի է, թե որ համարով հանդես կգա Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայում:
Փետրվարի 1-ին «Մարտունու շրջբուժմիավորում » ՓԲԸ-ից, ոստիկանության Մարտունու շրջանային բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը որովայնի ստորին հատվածի առաջնային պատի սալջարդով իրենց մոտ է ընդունվել Մարտունի քաղաքի բնակչուհի` 1988թ. ծնված Ն.Մ-ն:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով:
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն, որը հայտնի է իր «Կարաս» ապրանքանիշով, դատի է տվել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը` «Սակի և սանս» ընկերության գինու պիտակին «կարաս» բառը նշելու թույլտվության համար։
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը սիրիական հարցով Սոչիում կայացած ժողովը կարևոր քայլ է համարում, որին նա մասնակցել է որպես Սիրիա-Հայաստան Խորհրդարանական բարեկամանական խմբի նախագահ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ:
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում քաղաքացիներին զգուշանալ սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող խարդախության փորձերից:
Լոնդոնը Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը կկնքի մարտի երկրորդ կեսին:
«Մենք միշտ ձգտել ենք, որպեսզի ռուսական շուկայում մեր ներկայության տոկոսը նվազի, բայց մեր արտահանումը հիմնականում ռուսական շուկայում է»
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունում փետրվարի 1-ին կայացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը մոսկովյան բուհերի հայ ուսանողների հետ:
«Փետրվարն իմ սերնդի համար կարևոր խորհրդանշական ամիս է, որովհետև լրանում է Արցախյան շարժման համապատասխան ամյակը, այս տարի՝ 30 ամյակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Հակոբյանը:
Փետրվարի 2-ի առավոտյան շուրջ 90 միգրանտներ են խեղդվել Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցի։
Փետրվարի 2-ի ցերեկը, փետրվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ամենածանրաբեռնված ժամերին Երևանի տրանսպորտային միջոցները կսպասարկեն ինտենսիվորեն՝ 5 րոպե հաճախականությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:
Փետրվարի 2-ին, ժամը 13:28-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Կարմիրաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող «Ընդռազ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Ֆրանսիայի հարավի Վար դեպարտամենտում հինգ մարդ է զոհվել երկու ռազմական ուղղաթիռների կործանման հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Չինաստան կատարած իր այցի ժամանակ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին է հանձնել DVD-սկավառակների ընծայական հավաքանի՝ BBC-ի Blue Planet 2 («Երկնագույն մոլորակ 2») բազմասերիանոց վավերագրական ֆիլմերով:
Փետրվարի 1-ին, ժամը 8.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 2/1 հասցեի մոտ բախվել է խանութի աստիճաններին և կողաշրջվել:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին հարցեր են նախապատրաստել, որոնք կհնչեցնեն նրա հետ առաջիկա հանդիպման ժամանակ: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրենց որոշումը կախված կլինի այդ հարցերի պատասխաններից:
Փետրվարի 1-ին, ժամը 18.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56/Ա հասցեի դիմաց իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ:
Փետրվարի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Նորմա Պենսադո Մորենոյին (նստավայրը` ք. Մոսկվա):
Թեհրանի ոստիկանությունը հասարակական կարգը խախտելու համար ձերբակալել է 29 կանանց, որոնք մասնակցել են հիջաբ կրելու դեմ բողոքի ակցիային:
«Ես դիմում եմ հայաստանյան իշխանություններին թե՛ Երևանում, թե՛ Ստեփանակերտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
Ալմաթիում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ: Կարեն Կարապետյանը նշել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 51.2 տոկոսով:
Երևանի բարեփոխված տրանսպորտային ցանցով մեկ ուղևորության համար մարդիկ կվճարեն մեկ անգամ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքապետի տեղակալ, Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը: