Բաժիններ՝

Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին:

Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացման, հայկական երկու պետությունների միջբուհական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Նախագահը կարեւորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ փոխգործակցությունը՝ այն համարելով պահանջված Արցախի համար:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728