![](/banners/BeFunky-design.jpg)
Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/010218ShrjvarchKhorhrd.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Քննարկվել են շրջաններում եւ մայրաքաղաքում իրականացվելիք աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, շինարարության եւ սոցիալական ապահովության ոլորտներին:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: