Փետրվարի 2-ին արտգործնախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հայտնի է, որ մեղրը կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ առաջարկվող սննդակարգը կօգնի ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից:
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների, ոլորտի զարգացման ծրագրի, գերակա խնդիրների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։
Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, Մյունխենի «Բավարիան» հետաքրքրություն է ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի նկատմամբ:
«Արցախյան շարժման ձեռքբերումներն այսօր դրվում են կասկածի տակ, որովհետև մենք ունենք ցեղասպանությունից ազատագրված տարածքներ, որոնք այսօր Մադրիդյան փաթեթում շրջանառվում են՝ որպես օկուպացված տարածք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան նկատողություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին իր Վլադիմիր Պուտինի մասին հայտարարության համար:
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավի Էռնանդեսը, ով տվյալ պահին պաշտպանում է կատարյան «Ալ-Սադ» ակումբի գույները, թվարկել է այն ֆուտբոլիստներին, որոնց խաղով միշտ հիացել է:
Փետրվարի 2-ին՝ Գյումրիում «Mercedes» մակնիշի, 34FV559 համարանիշով ավտոմեքենայի վարորդը Երևանյան փողոցում բախվել է էլեկտրասյանը: Նախնական տեղեկություններով, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում` մեկ երեխա, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից՝ տեղափոխվելով հիվանդանոց:
ԿԲ նախագահի որոշմամբ ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչությունը ՀՀ տարածքում գործող հետևյալ գրավատներում՝ Ա/Ձ Ջուլիետա Օհանյան (լիցենզիա ԳԳ-Ե204), «Մանիոկա» ՍՊԸ (լիցենզիա ԳԳ-Ե078), Ա/Ձ Նարինե Արզումանյան (լիցենզիա ԳԳ-Ե244), «ՄՎՄ Ֆինանս» ՍՊԸ (լիցենզիա ԳԳ-Ե308), «Պրոֆֆինանս» ՓԲԸ (լիցենզիա ԳԳ-Ե143)…
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխման համար հատուկ հարմարեցված միկրոավտոբուս է գնել։
Ուրախ ենք հայտարարել «Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող ADAMI Մեդիա Մրցանակ 2018» երրորդ մրցույթը։
«Վալենսիայի» պաշտպան Գաբրիել Պաուլիստան խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հետ խաղում պարտության մասին: Հիշեցնենք, որ Արքայական գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում կատալոնացիները հաղթեցին 1:0 հաշվով:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկական Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոն (նստավայրը՝ Մոսկվա):
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով՝ 2017 թվականը հաջողությունների տարի էր գինեգործության և կոնյակագործության ոլորտի համար։
Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ու ԶԼՄ-ներում քննադատության թիրախ դարձավ բանաստեղծ Հուսիկ Արան` Հայաստանի մասին գրված իր բանաստեղծության համար:
Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նորամուտը լոնդոնյան ակումբում արդեն իսկ իրականություն է:
«Թեղուտ և Շնող համայնքների բնակիչները պնդում են, որ Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում՝ մեծ վնասներ են կրում, իրենց հողը, ջուրն աղտոտված է, և ընկերությունից պահանջում են փոխհատուցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը:
«Հետք» էլեկտրոնային կայքի հրապարակման համաձայն՝ սեփական նախաձեռնությամբ լաբորատոր փորձաքննության ենթարկված տեղական տասը ընկերությունների արտադրած թթվասերներից որոշների մեջ արձանագրվել են անհամապատասխանություններ («Չանախ», «Արզնի Կաթ», «Էջմիածին կաթ», «Աշտարակ Կաթ», «Բոնիլատ», «Մարիաննա», «Թամարա»):
Իսպանիայի իշխանություններն այն կարծիքին են, Կատալոնիայի՝ Բելգիա փախած նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը չի պատրաստվում վերադառնալ պիրենեյան թագավորություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ պարզելու փաստաթղթերը կեղծելու եղանակով ապառիկ կարգով դյուրակիր համակարգիչ ձեռք բերած անձի ինքնությունը:
Երևանի որոշ փողոցներում ավտոբուսների համար առանձնացված երթևեկելի գոտիներ կստեղծվեն: Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը անհիմն համարեց մտահոգությունը, թե մեծ տեղատար ավտոբուսների շահագործումը կխանգարի երթևեկությանը:
Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամների հետ:
«Այսօր Հայաստանում կա 10-15 գինի արտադրող ընկերություն, որոնց արտադրանքի որակը չի զիջում և նույնիսկ ավելին է, քան աշխարհի լավագույն գինի արտադրողներինը»,- ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:
Արմեն Ջիգարխանյանը փետրվարի 2-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Նա բուժումը շարունակելուէ տանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) փետրվարի 8-9-ը կլինեն Հայաստանում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի սպասարկման ժամերը կավելացվեն մոտ 1 ժամով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:
Գերմանիայի իշխանությունները փախստականի կարգավիճակ են տրամադրել Թուրքիայում հեղաշրջման փորձի ենթադրյալ կազմակերպչին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) եւ արդարադատության նախարարության ղեկավարությանը մեղադրել էայն բանում, որ նրանք գործում են հօգուտ դեմոկրատների եւ ընդդեմ հանրապետականների։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 2-ին հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրադրության, ինչպես նաև իրականացվող դիտարկումների արդյունքների մասին: