Բաժիններ՝

Խավին թվարկել է այն ֆուտբոլիստներին, որոնց խաղով հիացել է

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավի Էռնանդեսը, ով տվյալ պահին պաշտպանում է կատարյան «Ալ-Սադ» ակումբի գույները, թվարկել է այն ֆուտբոլիստներին, որոնց խաղով միշտ հիացել է:

«Ո՞վ չի եղել Մարադոնայի երկրպագուն, իսկ հիմա չի հիանում Մեսսիի խաղով: Նրանք ֆուտբոլային կախարդներ են: Նրանք կախարդական փայտիկ ունեն, որն ասել է նրանց, որ իրենք պետք է լինեն իրենց սերնդի լավագույնները: Մարադոնա, Մեսսի, Կրոյֆ, Պելե, Զիդան, Դի Ստեֆանո: Այս ֆուտբոլիստները բոլոր նրանց հիշողության մեջ են, ովքեր սիրում են ֆուտբոլը: Նրանք իրենց խաղով տարբերվում էին բոլորից»,- Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս