Բաժիններ՝

Կաթնամթերքի ոլորտում ՍԱՊԾ-ն տարվա ընթացքում հայտնաբերել է մի շարք խախտումներ

«Հետք» էլեկտրոնային կայքի հրապարակման համաձայն՝ սեփական նախաձեռնությամբ լաբորատոր փորձաքննության ենթարկված տեղական տասը ընկերությունների արտադրած թթվասերներից որոշների մեջ արձանագրվել են անհամապատասխանություններ («Չանախ», «Արզնի Կաթ», «Էջմիածին կաթ», «Աշտարակ Կաթ», «Բոնիլատ», «Մարիաննա», «Թամարա»):

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ողջունում է բոլոր այն նախաձեռնությունները կամ ահազանգերը՝ քաղաքացիների թե կազմակերպությունների, որոնք նպաստում են սննդամթերքի անվտանգության ոլորտում հնարավոր խնդիրների բացահայտմանն ու իրավիճակի բարելավմանը և տեղեկացնում, որ կկատարի անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով:

Այս պարագայում՝ դիտարկումներ կիրականացվեն կաթնամթերք արտադրող բոլոր ընկերություններում: Հավելենք, որ կաթնամթերք արտադրող խոշոր ընկերություններն ընդգրկված են նաև ՍԱՊԾ ստուգումների տարեկան ծրագրում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կաթնամթերքի շուկայում 2017 թվականին Ծառայությունն իրականացրել է 66 ստուգում և 14 դիտարկում, որի արդյունքում հայտնաբերել է մի շարք խախտումներ հետևյալ ընկերություններում՝ Ա/Ձ Տիգրան Շահնազարյան, Ա/Ձ Գուրգեն, Կյորու ՍՊԸ, Ա/Ձ Անդրանիկ Առաքելյան, Էկ-Փարս ՍՊԸ, Սիս-Ալպ ՍՊԸ, Ա/Ձ Ագապի Հովհաննիսյան, Ա/Ձ Ժասմեն Խաչատրյան, Ա/Ձ Ալբերտ Դադունց, Ա/Ձ Լարիսա Արզումանյան, Ա/Ձ Սեյրան Բեգլարյան, Ա/Ձ Սուրեն Սաֆյան, Ա/Ձ Սամվել Բալոյան, Ա/Ձ Վահրամ Ակլունց, Ա/Ձ Հակոբ Փանդունց, Ա/Ձ Անուշ Գալստյան, Ա/Ձ Արարատ Բաբաջանյան, Ա/Ձ Լիաննա Գրիգորյան, Մարիլա ՍՊԸ, Ա/Ձ Նորայր Սահակյան, Քարաշենի Պանրագործարան ԲԲԸ, Էկո կաթ ՍՊԸ, Ոսկե Սեր ՍՊԸ, Բանդիվան Կաթ ՍՊԸ, Գոլդեն Գոութ ՓԲԸ, Ա/Ձ Դիաննա Ներսիսյան, Ա/Ձ Մկրտիչ Քոչարյան, Վաչագան Գասպարյան ՍՊԸ, Ա/Ձ Արմեն Հարոյան, Սանասար Ներսիսյան ՍՊԸ, Ուրարտու կաթ արտադրողներ Ս/Կ, Ա/Ձ Մուշեղ Ասլանյան, Միլեռոն ՍՊԸ, Բևեռային ոճ ՍՊԸ, Հայրենաց Բարիքներ ՍՊԸ, Ոսկե Պինգվին ՍՊԸ, Բիոկաթ ՍՊԸ, Դուստր Մարիաննա ՍՊԸ, Վարդան ՈսկանյանԱ/Ձ, Ոսկե Բերկուտ ՍՊԸ, Յունո Ջելաթի ՍՊԸ, Միլլկաթ ՍՊԸ, Էլիտ Շանթ ՍՊԸ, Ա/Ձ Լևոն Խաչատրյան, Մեծն Սասուն ՍՊԸ, Թամարա ՍՊԸ, Թամարա և Անի ՍՊԸ, Չանախ ՍՊԸ, Ա/Ձ Կարինե Շահինյան, Ա/Ձ Մուրադ Պետրոսյան, Ձյան փաթիլններ ԱԿ, Բոնիլատ ՍՊԸ, Թամարա և Անի ՍՊԸ, Ա/Ձ Եվգենիյա Շեկոյան, Ագրոպրոդ ՍՊԸ, Մեծն Սասուն ՍՊԸ, Գրին լենդ ԳՍԿ, Խաք ՍՊԸ, Ա.Ավետյանի Ա.Ս.Ա. ՍՊԸ, Արզնու Տոհմային ԹՏԽ ԲԲԸ, Իգիթ ՍՊԸ:

Այդ շրջանակներում արձանագրվել է հիգիենայի խախտման 35, դեռատիզացիայի բացակայության 14, անձնակազմի բուժզննության խախտման 18, հումքի անվտանգության փաստաթղթերի բացակայության 25, փոխադրամիջոցի անհամապատասխանության 4 և լաբորատոր հսկողության բացակայության 15 դեպք: Խախտումների հիմքով կայացվել է արտադրական գործունությունը կամ դրա առանձին գործառույթը կասեցնելու 22 որոշում, անձանց ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին 18 որոշում: Տրվել են հանձնարարականներ, հայտնաբերված բոլոր խախտումները վերացվել են:

Ծառայությունը հայտնաբերել է նաև կաթնամթերքի մակշման ավելի քանի 20 խախտում: Հատկանշական է, որ մակնշման մեջ հաճախ են հանդիպել EAC-ի համապատասխանության նշանի բացակայության դեպքեր, ինչը հիմնականում պայմանավորված է նախապես մեծ քանակությամբ պիտակների տպագրությամբ և դրանցում մակնշման պահանջների փոփոխության չարտացոլմամբ: Տնտեսվարողների հետ քննարկման արդյունքում, որպես լուծում, որոշվել է կրկնապիտակների միջոցով շտկել թերացումը՝ մինչև նոր պիտակների պատրաստումը:

Հրապարակման մեջ նշված արտադրողների կողմից թողարկվող արտադրանքի համար առկա են համապատասխանության հայտարարագրեր, որը ենթադրում է, որ տվյալ արտադրանքը թե անվտանգության ցուցանիշներով, թե մակշմամբ համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության տեխնիկակական պահանջներին:

Ծառայությունը կիրականացնի վերահսկողական բոլոր միջոցառումները, անհրաժեշտության դեպքում կդիմի նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ համապատասխանության հայտարարագրերը չեղյալ ճանաչելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս