Բաժիններ՝

«Մխիթարյանն ու Օբամեյանգը խաղացել են իրար հետ, շատ լավ ծանոթ են միմյանց, և դա շատ լավ է». Արսեն Վենգեր

Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նորամուտը լոնդոնյան ակումբում արդեն իսկ իրականություն է:

Զինագործներին առջևում սպասվում է շատ կարևոր խաղ «Էվերթոնի» հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արսեն Վենգերը վստահեցրել է, որ հայ կիսապաշտպանն այդ խաղում դաշտ դուրս կգա առաջին րոպեներից:

Ի տարբերություն Մխիթարյանի՝ Օբամեյանգը, ամենայն հավանականությամբ, չի խաղա, քանի որ ունի առողջական խնդիրներ: Վենգերը խոսել է նաև Մխիթարյան-Օբամեյանգ զույգի վերամիավորման մասին: «Մխիթարյանն ու Օբամեյանգը խաղացել են իրար հետ, շատ լավ ծանոթ են միմյանց, և դա շատ լավ է:  Հույս ունեմ, որ նրանք կկարողանան այնքան իդեալական համագործակցել, ինչպես դորտմունդյան ակումբում»,- ասել է Վենգերը:

Հիշեցնենք, որ «Արսենալ»-«Էվերթոն» խաղը կկայանա փետրվարի 3-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս