«Արցախյան շարժման պարտությունը՝ քաղաքական դաշտում»

«Արցախյան շարժման ձեռքբերումներն այսօր դրվում են կասկածի տակ, որովհետև մենք ունենք ցեղասպանությունից ազատագրված տարածքներ, որոնք այսօր Մադրիդյան փաթեթում շրջանառվում են՝ որպես օկուպացված տարածք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

Նրա խոսքով՝ Արցախյան շարժման հաղթարշավին հետևեցին պարտվողական մի շարք քայլեր քաղաքական դաշտում. «Առաջինը՝ Մադրիդյան փաթեթն էր, որի մեջ ընդունվեց, որ տարածքներն օկուպացված են, որևէ խոսք չասվեց ցեղասպանության մասին, որ տեղի է ունեցել 1988-92 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ի ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ, չխոսվեց որևէ բան, որ այս հայերը նույնպես  իրավունք ունեն իրենց բնակարանները վերադառնալու: Մադրիդյան փաթեթում ընդամենը խոսվում է ադրբեջանցի, թուրք փախստականների վերադարձի մասին և այլն: Սա Արցախյան շարժման պարտությունն էր քաղաքական դաշտում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս