Բաժիններ՝

«Բավարիան» դիտարկում է Պուլիշիչին՝ որպես Ռոբենի և Ռիբերիի հնարավոր փոխարինող

Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, Մյունխենի «Բավարիան» հետաքրքրություն է ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի նկատմամբ:

Համաձայն աղբյուրի տեղեկության՝ գերմանական գրանդում դիտարկում են այս ֆուտբոլիստին՝ որպես եզրային կիսապաշտպաններ Արիեն Ռոբենի և Ֆրանկ Ռիբերիի փոխարինող:

19-ամյա Պուլիշիչի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականը, այն դեպքում, երբ Ռիբերիի և Ռոբենի պայմանագրերի ժամկետը «Բավարիայի» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Տվյալ պահին ֆրանսիացու և հոլանդացու ապագան «Բավարիայում» պարզ չէ: Օրերս մյունխենցիների նախագահ Ուլի Հյոնեսը նշել էր, որ ակումբն այս ֆուտբոլիստների ճակատագրի վերաբերյալ կկողմնորոշվի գարնանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս