Բաժիններ՝

««Քամփ Նոուում» պետք է պայքարես ոչ միայն «Բարսելոնայի», այլև մրցավարների դեմ». Պաուլիստա

«Վալենսիայի» պաշտպան Գաբրիել Պաուլիստան խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հետ խաղում պարտության մասին: Հիշեցնենք, որ Արքայական գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում կատալոնացիները հաղթեցին 1:0 հաշվով:

«Սուարեսի հետ բախո՞ւմը: Դաշտում նման բաներ շատ են պատահում: Նա անվանեց ինձ վախկոտ, ես ասացի նրան, որ նա աշխարհի լավագույն 9 համարներից է: Հետո մենք մոռացանք այդ մասին:

Մենք պայքարեցինք մինչև վերջ, ինչպես ուզում էր Մարսելինիոն: Սա առաջին խաղն էր, բայց պետք էր ջանքեր գործադրել հանուն թիմի: Հիմա մեզ սպասվում է երկրորդ խաղը:
Առայժմ ես չեմ տեսնում մեզ եզրափակչում: «Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է, բայց մենք պետք է դուրս գանք խաղադաշտ՝ եզրափակչում հայտնվելու նպատակով: Ես գտնում եմ, որ դրվագներից մեկում Սերխիո Ռոբերտոն արժանի էր կարմիր քարտի: «Քամփ Նոուում» պետք է պայքարես ոչ միայն «Բարսելոնայի», այլև մրցավարների դեմ»,- նշել է ֆուտբոլիստը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս