Բաժիններ՝

Բախման հետևանքով տուժած փոքր երեխայի վիճակը միջին ծանրության է

Փետրվարի 2-ին՝ Գյումրիում «Mercedes» մակնիշի, 34FV559 համարանիշով ավտոմեքենայի վարորդը Երևանյան փողոցում բախվել է էլեկտրասյանը: Նախնական տեղեկություններով, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում` մեկ երեխա,  քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից՝ տեղափոխվելով հիվանդանոց:

Ինչպես 168.am-ին տեղեկացրեցին «Գյումրի» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից, փետրվարի 2-ին՝ ժամը 17:10-ին, շտապբուժօգնության մեքենայով «Գյուրու ԲԿ» են տեղափովել ՃՏՊ-ի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ:

Տուժածներն են՝ 38 տարեկան Գառնիկ Մուրադյանը, որի մոտ ախտորոշվել է աջ սրունքի ոսկորների բաց կոտրվածք, 43-ամյա Գագիկ Ազարյանը, որի մոտ ախտորոշվել է գանգուղեղի փակ վնասվածք, կոտրվածքներ, 38 տարեկան Սյուզան Դանիելյանը՝ գանգուղեղային փակ վնասվածքով և 29-ամյա Ստեփան Աղայանը, որի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի կոտրվածքներ: Տուժածներից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկը դեռ հետազոտման փուլում է:

Մեր տեղեկություններով, 5-րդ վիրավոր քաղաքացու՝ երեխայի վիճակը միջին ծանրության  է: Նրան տեղափոխել էին Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական» հիվանդանոց:

Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը, Ավստրիական հիվանդանոցից երեխային տեղափոխվել են Երևան:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս