6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը, լյարդի ու երիկամների աշխատանքը

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին դուրս չեն բերվում օրգանիզմից։

Budetezdorovy.ru-ն գրում է, որ օրգանիզմում տոքսինների կուտակման մասին կարող են վկայել հետևյալ խնդիրները.

  • նյութափոխանակության հետ կապված խնդիրներ
  • անքնություն
  • փորլուծություն
  • վաղաժամ ծերացում
  • հեղուկի կուտակում
  • արյան վատ շրջանառություն
  • ցելյուլիտ։

Հնարավոր չէ ամբողջությամբ խուսափել տոքսիններից, սակայն կարելի է նվազեցնել դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա՝ օգտագործելով առողջ սնունդ և պարբերաբար մաքրելով օրգանիզմը։ Հարկավոր է նվազագույնի հասցնել հետևյալ մթերքի օգտագործումը.

  • ռաֆինացված շաքարավազ
  • ալյուր
  • կարմիր միս
  • ալկոհոլ
  • սուրճ։

Օրգանիզմը մաքրելու նպատակով կարող եք օգտագործել այս միջոցները։

Կարդացեք նաև

Կանաչ թեյ։ Այս ըմպելիքը հարուստ է հակաօքսիդանտներով և լավ դաշնակից է իմունիտետն ամրացնելու ու մի շարք հիվանդություններ կանխարգելելու գործում։ Խոսքը, մասնավորապես, հիպերտոնիայի, գրիպի, ասթմայի, նույնիսկ սթրեսի մասին է։

Բաղադրիչներ

  • 1 թեյի գդալ կանաչ թեյ
  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ։

Կանաչ թեյը լցրեք եռացրած ջրի մեջ, թողեք 3 րոպե։ Ցանկության դեպքում կարող եք մի փոքր մեղր ավելացնել։ Խորհուրդ է տրվում օգտագործել օրվա առաջին կեսին։

Կիտրոնով ըմպելիք։ Կիտրոնը մեծ քանակով վիտամին C է պարունակում, հակաօքսիդանտ է և հականեխիչ միջոց։ Այն օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք զգալի վնաս են հասցնում օրգանիզմին։

Բաղադրիչներ

  • 4 բաժակ ջուր՝ 1 լիտր
  • 2 կիտրոն։

Եռացրեք ջուրը, ավելացրեք կիտրոնի կեղևը։ Դրեք մարմանդ կրակին, թողեք 10 րոպե։ Ավելացրեք կիտրոնի հյութը։ Եթե չեք կարող օգտագործել առանց քաղցրի, մի փոքր մեղր ավելացրեք։

Ծոթորով թեյ։ Ծոթորը հակասեպտիկ և վարակազերծող հատկություններ ունի, ինչի արդյունքում՝ հրաշալի միջոց է լյարդի աշխատանքը լավացնելու համար։

Բաղադրիչներ

  • 2 բաժակ ջուր՝ 500 մլ
  • 2 թեյի գդալ մանրացրած ծոթոր։

Եռացրեք ջուրը, ավելացրեք ծոթորը։ Փակեք տարան, թողեք 5 րոպե։ Անցրկացրեք մաղով։ Ցանկության դեպքում կարող եք մի փոքր մեղր ավելացնել։

Շամբուկով թեյ։ Այս ըմպելիքը դիուրետիկ հատկություն ունի, ինչի շնորհիվ արագացնում է տոքսինների դուրսբերումը։

Բաղադրիչներ

  • 2 բաժակ ջուր՝ 500 մլ
  • 2 ճաշի գդալ շամբուկի հատապտուղներ։

Ջուրը եռացրեք, ավելացրեք շամբուկը, դանդաղ կրակի վրա եռացրեք 5 րոպե։

Նեխուրով թեյ։ Այս բանջարեղենը միզամուղ և հակաօքսիդանտ հատկություններ ունի։ Այն նպաստում է տոքսինների և ավելորդ հեղուկի դուրսբերմանը։

Բաղադրիչներ

  • 4 բաժակ ջուր՝ 1 լիտր
  • նեխուրի տերևներ։

Եռացրեք ջուրը, ավելացրեք նեխուրի տերևները։ Եռացրեք ևս 3 րոպե։ Փակեք տարան և թողեք թրմվի 3 րոպե։ Օգտագործեք օրվա ընթացքում։

Խատուտիկով թեյ։ Այս բույսը հակաօքսիդանտ է, օգնում է մաքրել արյունը, հակաբորբոքային հատկություններ ունի։

Բաղադրիչներ

  • 1 բաժակ ջուր՝ 250 մլ
  • 1 թեյի գդալ խատուտիկ։

Եռացրեք ջուրը, ավելացրեք խատուտիկը, եռացրեք ևս 1 րոպե, անջատեք կրակը։ Փակեք տարան, թողեք թրմվի 5 րոպե։ Սառելուց հետո, ցանկության դեպքում կարող եք մի փոքր մեղր ավելացնել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս