
Բուֆֆոնը կարող է վերադառնալ Իտալիայի հավաքական

Թուրինի «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը, ով հայտարարեց հավաքականում կարիերայի ավարտի մասին, մոտ ժամանակներս կարող է փոխել իր որոշումը և վերադառնալ երկրի ազգային թիմի կազմ:
Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն, Բուֆֆոնի վրա ազդել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լուիջի Դի Բիաջիոյի ցանկությունը՝ հրավիրելու դարպասապահին Արգենտինայի (մարտի 23) և Անգլիայի (մարտի 26) հավաքականների դեմ կայանալիք գարնանային խաղերին: Դի Բիաջիոն ցանկանում է նաև 40-ամյա դարպասապահին դարձնել հավաքականի ավագ: Սպասվում է, որ Բուֆֆոնը կշարունակի հանդես գալ Իտալիայի հավաքականի կազմում մինչև Եվրո-2020-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը