
«Գուտին ընդունակ է աշխատել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում». Զինեդին Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի նախկին կիսապաշտպան Գուտիի խոսքերը, ով տվյալ պահին գլխավորում է «Արքայական ակումբի» պատանեկան թիմերից մեկը: Գուտին, մասնավորապես, ասել է, որ կհամաձայնի թեկուզ հենց վաղը մարզել գլխավոր թիմը, եթե «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն առաջարկի իրեն այդ պաշտոնը:
«Ես կարծում եմ, որ Գուտին ընդունակ է աշխատել «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում: Նա հիմա պատրաստվում է դրան: Նա ինքն է ասել այդ մասին, և ես նրա խոսքերին դրական եմ վերաբերվում: Գուտին «Ռեալի» մարդ է, նա ամբողջ կյանքն այստեղ է: Նա երազում է աշխատել գլխավոր մարզչի պաշտոնում: Իսկ ինչո՞ւ ոչ»,- Զիդանին է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը