Բաժիններ՝

Կովկասի մահմեդականների վարչության նախագահը խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը՝ կոչ անելով ընտրել Իլհամ Ալիևին

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել Ադրբեջանում ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկել Իլհամ Ալիևի օգտին, ինչը հակասում է Ադրբեջանի օրենսդրությանը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրած Ադրբեջանի «Սպիտակ կուսակցության» նախագահ Թուրալ Աբբասլին, մեկնաբանելով Փաշազադեի կոչը, նշել է, որ օրենքն արգելում է կրոնական անձանց և կազմակերպությունների միջամտությունը քաղաքական գործընթացներին, քանի որ Ադրբեջանը աշխարհիկ պետություն է:

Աբբասլին հայտնել է, որ իր գրասենյակը պաշտոնական բողոք է ներկայացնելու Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728