«Որպեսզի ինքն իրեն չկրկնի, Ալիևն անցավ արդեն Երևանի գրավման թեմային». Ալեքսանդր Մանասյան

«Գնալ նախագահական ընտրությունների, նշանակում է՝ նաև մոբիլիզացնել հասարակությունը, համապատասխան տրամադրություններ հաղորդել նրան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ խոսելով Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների մասին:

Քաղաքագետի խոսքով՝ ըստ Իլհամ Ալիևի՝ լավագույն թեման այդ կապակցությամբ Արցախի գրավումն է. «Այս անգամ էլ, որպեսզի ինքն իրեն չկրկնի, Ալիևն անցավ արդեն Երևանի գրավման թեմային: Իհարկե, ադրբեջանական հասարակությունը վերջին տասնամյակներում անցել է հակահայկական դպրոց, և Ալիևի հաշվարկն այն է, որ հենց այդ հակահայկական դպրոցն անցած սերունդը պետք է մոբիլիզացվի գաղափարի շուրջ և ապահովի իր ընտրությունն այս անգամ ևս»:

168.am-ի հարցին, թե Ադրբեջանի՝ գարնանն անցկացվելիք ընտրությունները չեզոքացնո՞ւմ են ղարաբաղաադրբեջանական սահմանում ռազմական գործողությունների վերսկսկման վտանգը, թե՞ հակառակը, կարելի է ակտիվացումներ ակնկալել առաջիկայում, Ա. Մանասյանն այսպես պատասխանեց. «Նայած, թե ինչ նրան ձեռք կտա: Դա կոնկրետ իրադրությունից է կախված, Ադրբեջանում ընտրական պայքարի, ընտրությունների ներքին գործընթացների տրամաբանությունից է կախված: Եթե այնտեղ շատ ձայներ հնչեն, որ այս ընտրությունները Ղարաբաղի հետ կապ չունեն, ինքը կկապի, եթե ասեն, որ հնարավոր է, որ խախտումները բերեն նոր ջարդի, իրենք ջարդ կրեն, ապա իրեն ձեռք կտա խաղաղությունը: Այնպես որ, դա կախված է ընտրական գործընթացից»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս