Բաժիններ՝

Պատահար Այնթափ գյուղում․ տուժածների վիճակը ծանր է

Մարտի 22-ին՝ ժամը 21:25-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա այգում, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Այնթապ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում «Nissan Tiida» մակնիշի 35 FL 363 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի և ուղևորի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժածներին, որոնք տեղի ուժերով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Մինչ ոստիկանության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս