Բաժիններ՝

Ֆինլանդիայում դահուկավոր հյուրանոց է հայտնվել

Այժմ հյուսիսափայլը կարելի է դիտել՝ դուրս չգալով շինությունից, տեղավորվելով նոր՝ սահնակավոր համարներով հյուրանոցում: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:

Յուրաքանչյուր համար իրենից ներկայացնում է չորսուկես մետր երկարությամբ եւ երկուսուկես մետր լայնությամբ կառուցվածք, որը կարելի է տեղաշարժել ձյունագնացի միջոցով: Համարի ներսում կա մահճակալ, սեղանիկ, ջեռուցիչ եւ չոր զուգարան:

Ընդհանուր առմամբ, նոր հյուրանոցն ունի երեք համար, որոնք ներկայում գտնվում են Ֆինլանդիայի հյուսիսի հեռավոր գյուղում: Հյուրանոցում ամրագրման սեզոնը կտեւի մինչեւ ապրիլի կեսերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս