Ոստիկանները ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու նոր դեպք են բացահայտել։
«Իրանը պետք է պարզաբանի այս հայտարարությունները և բացահայտի, թե ինչ գնով է պատրաստվում գազ մատակարարել Հայաստանին, որով կավարտվեն բոլոր տեսակի խոսակցությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքական վերլուծաբան Ալի Սալամին:
Դեղերն ընդունելու փոխարեն հանել էր վաճառքի։
Չի բացառվում, որ ամռանը Նեյմարը հայտնվի ԱՊԼ-ում՝ «Մանչեսթեր Սիթիում»: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կազմել է առանցքային տրանսֆերների ցուցակը, և առաջին տեղը ցուցակում գրավում է Նեյմարը:
Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի բյուջեն 2017 թվականին կազմել է ավելի քան 98 միլիոն դրամ, որի 36 միլիոն դրամը հատկացվել է աշխատավարձերին, 2 միլիոն դրամը՝ տրամադրվել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին,իսկ մնացած միջոցներն ուղղվել են համայնքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը:
ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանություն՝ «Կոկա Կոլա», «Ֆանտա նարնջի համով» և «Ֆանտա էկզոտիկ» կեղծ ապրանքային նշաններով գազավորված ըմպելիքների արտադրության հայտնաբերման մասին:
«Երբեմն աստվածներին նոր մարտահրավերներ են պետք». Դե Խեան՝ Իբրահիմովիչի հեռանալու մասին
Հոգեբան Սամվել Խուդոյանի տպավորությամբ՝ հասարակությունն անտարբեր է Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու հարցի նկատմամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հոգեբանն ասաց, որ ժողովուրդը համոզված է՝ Սերժ Սարգսյանն է ընտրվելու:
Մարտի 23-ին «Մեդիա կենտրոնը» Գյումրիում՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում, մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներ․աղքատության հաղթահարմանն ուղղված քայլերը վերջին 10 տարիներին» թեմայով հանրային քննարկում էր կազմակերպել:
Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Գուտորը համեմատական է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների միջև:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Սևան քաղաք` ծանոթանալու 2017 թ. Գեղարքունիքի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Էստոնիայի դեմ ընկերական խաղում:
Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները չեն խանգարի Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն գործընթացներին:
«Երբ մարդը կտրված է իրական կյանքից՝ հուսախաբություններն ավելի շատ կլինեն, քան իրական ձեռքբերումները»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, խոսելով գարնանը սրացվող առողջական խնդիրների, դրանց հավանական բարդությունների ու հետևանքների մասին՝ նկատում է ասուլիսի բանախոս, բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը:
«Ժողովրդի ատելությունն իշխանությունների նկատմամբ մինչև այն պահն է, երբ գալիս են ընտրությունները։ Հենց գալիս են ընտրությունները՝ այդ 5-10 հազար դրամը վերցնում ու հեչ չեն ատում։ Այ, այստեղ է խնդիրը»։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ընթացիկ տարվա մայիսի 26-ին կայցելի Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ:
Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, շնորհվել է նաև պատվավոր կոչում:
Կատալոնական «Բարսելոնա»-ն Ինստագրամի իր էջում հարգանքի տուրք է մատուցել ակումբի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆի հիշատակին:
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մարտի 31-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը։
«Որքան շուտ Սերժ Սարգսյանը հեռանա քաղաքական դաշտից, այնքան շուտ կշահի Հայաստանի Հանրապետությունը, Արցախի գործընթացը։ Երբ բանակցություններ են գնում նույն Ադրբեջանի հետ, մեր փաստարկներից մեկն այն է, որ Ադրբեջանը ոչ ժողովրդավար երկիր է։ Մեր ԵՏՄ գործընկերներից էլ մենք տարբերվում էինք նրանով, որ չունեինք լիդերներ, որոնք տասնամյակից ավելի են իշխում»։
Մարտի 24-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում քամուց վնասվել է տան տանիք:
Մարտի 24-ին, ժամը 15:20-ին ահազանգ է ստացվել, որ քամուց վնասվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի թիվ 44 շենքի տանիքը:
Տարածաշրջանում ստեղծված գլոբալ ռազմաքաղաքական հավասակշռությունը երաշխիք է, որ մեծ պատերազմ Ադրբեջանը չի կարող սկսել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
Վատիկանում Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 5-ին:
Մարտի 24-ին, ժամը 14:33-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի 62ա շենքի գեղարվեստի դպրոցի տանիքը քամուց վնասվել է:
Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մարտի 23-ին կայացած Եգիպտոսի ընտրանու հետ ստուգողական խաղում դուբլի հեղինակ է դարձել՝ այդպիսով իր թիմին բերելով 2:1 հաշվով հաղթանակ:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը վստահ չէ, թե Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, ավելի հարմար կլինի, եթե նա դառնա Անվտանգության խորհրդի քարտուղար՝ որոշակի լիազորություններով և կուսակցական իր լիդերությունով:
Իտալիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Ռազովը կոչ է արել Մեծ Բրիտանիային դադարել զարգացնել «հակառուսական հիստերիան»՝ շարունակելով Մոսկվային անհիմն մեղադրել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ, ինչպես նաև անվանել դա «հարձակում» և «սպառնալիք Եվրոպայի անվտանգությանը»:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, խոսելով գարնանը սրացվող առողջական խնդիրների, դրանց հավանական բարդությունների ու հետևանքների մասին, հոգեբան Արմինե Փաշայանը նշեց, որ մարդու կյանքում խնդիրներ միշտ կան, պարզապես հենց գարնանն է, որ սրվում է դրանց գիտակցման զգացողությունը, ինչը կապված է գարնան բերած կոնտրաստի հետ, երբ մարդը տեսնում է զարթոնք ապրող բնության նոր կյանքը և դրան զուգահեռներ տանում իր ներսում գոյություն ունեցող դատարկությունը և խնդիրները: